ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները (NIH) մոտավորապես 434 հազար դոլար են ծախսել՝ պարզելու համար երեխաների վերաբերմունքը մուլտֆիլմերի գեր կերպարներին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Գիտնականները պարզել են, որ գեր կերպարներով մուլտֆիլմերը շփոթեցնում են երեխաներին: Ցույց տալով, թե ինչպես են հերոսները խմում գազավորված ըմպելիք ու դիտում հեռուստացույց՝ նրանք ծաղրի առարկա են դարձնում գեր հերոսներին ու միևնույն ժամանակ քարոզում անառողջ կենսակերպ:
Հետազոտության տվյալներով՝ երեխաները համապատասխան սննդի մասին տեղեկություններ են ստանում տարբեր աղբյուրներից, հիմնականում՝ ընտանիքներից, ընկերներից, հեռուստատեսությունից, ֆիլմերից: Ընդ որում, հստակեցվում է, որ փոքր երեխաները ավելի հաճախ են ֆիլմեր դիտում, քան մեծահասակները:
Աղբյուրը`1in.am



