Երեխաների օգնության միջազգային հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Իտալիայում ձեռնամուխ Է լինում բարեգործական ծրագրի իրացմանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, այդ մասին Հռոմում հայտարարել Է կազմակերպության Իտալիայի բաժանմունքի ղեկավար Ջակոմո Գուերերան, նշելով, որ Ապենիններում աղքատության աճող մակարդակը լուրջ սպառնալիք Է անչափահասների համար:
ՄԱԿ-ի այս կազմակերպության տվյալներով՝ Ապենիններում օգնության կարիք ունի 1 մլն 800 հազար դեռահաս: «Իտալիայում առկա Է աչքի չզարնող, թաքնված աղքատություն, որից առաջին հերթին տառապում են երեխաները, ընդ որում ոչ միայն ներգաղթյալները, այլեւ Ապենինների բնիկները»,-հավելել Է Գուերերան:
Իտալիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագիրը նախատեսում Է ստեղծել հատուկ տեղեկատվական կենտրոններ, որոնք կզբաղվեն ինչպես անվճար խորհրդատվությամբ, այնպես Էլ կարիքավորներին օգնելու համար բարեգործական միջոցների հանգանակությամբ: