Հայաստանում նոր կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել. քաղաքացիները եկել են Իտալիայից

Հայաստանում նոր կորոնավիրուսի երեք նոր դեպք է հայտնաբերվել։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ վարակվածները Հայաստան են եկել Իտալիայից։ Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Նշվում է, որ նրանք մեկուսացվել են և գտնվում են հատուկ հսկողության տակ։