Երեխաների հիգիենա. Մանկամահացության վիճակագրությունը աշխարհում և Հայաստանում

Ոչ բավարար հիգիենիկ պայմանների պատճառով տարեկան 500.000 երեխա մահանում է մինչև մեկ ամսական դառնալը:

WaterAid կազմակերպությունն ու Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը նոր զեկույցներ են հրապարակել, համաձայն որոնց, ոչ բավարարա հիգիենիկ պայմանների ու մաքուր ջրի բացակայության պատճառով զարգացող երկրներում տարեկան կես միլիոն մեկ ամիսը չբոլորած երեխա է մահանում:

WaterAid-ի զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից մեկը մահանում է, քանի որ չկա մաքուր ջուր երեխային խնամելու և լողացնելու համար:

Նույն զեկույցի համաձայն, Աֆրիկական երկրներում մինչև մեկ ամսեկան երեխաները 30 անգամ ավելի շատ են ենթարկվում տարատեսակ բացիլների ու վարակների հարձակմանը, քան զարգացած երկրներում: Որպես օրինակ, զեկույցը նշում է, որ ասենք Սիերա Լեոնեյում յուրաքանչյուր 21-րդ մոր երեխան մահանում է մինչև մեկ ամսեկան դառնալը, իսկ ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր 2958-րդը:

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը միաժամանակ հրապարակել է մեկ այլ զեկույց, որի համաձայն, աշխարհի բնակչության 38 տոկոսին հասանելի չէ մաքուր ջուրը, 35 տոկոսը չունի ջուր և օճառ լվացվելու և լողանալու համար, 19 տոկոսը ապրում է սանիտարահիգիենիկ պայմանների բացարձակ բացակայության պայմաններում:

Հայաստանում 2013-ին նվազել է մանկամահացության ցուցանիշը 9.9 պրոմիլով, որը 2 անգամ ավելի է ԱՊՀ երկրների շրջանակում, բայց միևնույն ժամանակ 2 անգամ պակաս է Եվրոպական երկրների համեմատությամբ:

0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը 1000 կենդանի ծնունդից 2013-ին առաջին անգամ ցածր է 10 պրոմիլլեից և կազմում է 9.8 տոկոս։ Մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում նվազել է շուրջ 16%-ով (2011-ին՝ 11.6 տոկոս, 2012-ին՝ 10.07 տոկոս և 2013-ին 9.8 տոկոս):

Մանկական համացության ցուցանիշները Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում նվազել են Մասնավորապես 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է 47 տոկոսով: Սակայն վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել: Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:

Տարրական հիգիենայի կաննոների պահպանման դեպքում մահացության դեպքերը հնարավոր է կրճատել, վստահեցնում են մասնագետների: Մասնավորապես երեխաների պարագայում, դրանք պետք է խստորեն պահպանել՝ պարբերական լվացումներ կատարել, ախտահանել երեխայի շրջակա միջավայրը, չօգտագործել թունաքիմիկատներ, այլ թունավոր տարրեր պարունակող հիգիենիկ պարագաներ:

Աղբյուրը`Slaq.am