Հայաստանի Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխաների համար 2011 թվականին 6238 ընտանիքների տրվել է 430 հազարական դրամ: Հանրապետությունում ծնված առաջին եւ երկրորդ երեխայի համար 32 հազար 486 ընտանիքի տրվել է 50 հազարական դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը, բոլոր նախատեսված գումարները տրվում են ժամանակին,
2007 թ-ին յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար նախատեսված է եղել 200 հազար դրամ, 2008 թ-ին` 300 հազար դրամ, իսկ 2009 թ-ից վճարվում է 430 հազար դրամ: