Գերմանիայից հետ են կանչվում Mars, Snickers, Milky Way շոկոլադները

Ամերիկյան Mars ընկերությունը Գերմանիայից հետ է կանչում  հրուշակեղենը, որը ներկրվել է վերջին չորս շաբաթների ընթացքում. պատճառը՝ կոնֆետների մեջ հայտնված պլաստմասե կտորն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Handelsblatt թերթին:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը Mars, Snickers, և Celebrations շոկոլադե կոնֆետների մասին: «Մեզ համար հիմա առաջնահերթություն է ապրանքատեսակի հետկանչը:  Թե որքան ապրանքի մասին է խոսքը, հայտնի չէ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Պաշտոնական հայտարարությունում ընկերությունը  գնորդներից ներողություն է խնդրել: 

Նշվում է նաև, որ հետ կանչված ապրանքների ժամկետը մինչև 2017թ-ի հունվարն է:

 

Աղբյուրը՝ panorama.am