Ամերիկացիները 2011թ. Հայաստանից 22 երեխա են տարել

2011թ. ընթացքում ամերիկացիները  որդեգրելու նպատակով Հայաստանից 22 երեխա են տարել: Որդեգրման վիճակագրությունը տեղադրված է ԱՄՆ արտասահմանյան որդեգրման կառավարական  դեպարտամենտի կայքում:

Գործնականում բոլոր երկրները ԱՄՆ-ին իրենց երեխաներին տրամադրող յուրօրինակ դոնորներ են: Անցած 10 տարիների ընթացքում ամերիկացի ծնողները տարբեր երկրների 233 հազար 934 երեխա են որդեգրել:

Նախկին խորհրդային պետություններից այդ ցուցակում առկա են նաեւ Ուկրաինան (632 երեխա), Լատվիան (56), Լիտվան  (20), Մոլդովան (10), Էստոնիան (7), Բելառուսը  (1), Տաջիկստանը (2): Բայց այդ տարածքում առաջատարը Ռուսաստանն է`  970 երեխա 2011թ. ընթացքում: Այն զիջում է միայն Չինաստանին  (2589) եւ Եթովպիային (1727):

Ինչպես հայտնում է pravda.ru-ն, 1999-2011 թթ. որդեգրման համար ԱՄՆ են տարվել 45 112 ռուս երեխաներ: 1999-2011 թթ. Չինաստանից  բերվել են 66 630 երեխաներ, Ուկրաինայից`  8889, Ղազախստանից` 6421, իսկ ահա Իրաքից, որտեղ վերջին մի քանի տարիներին անդադար պատերազմ է, ընդամենը երկու երեխա: Սոմալիից, որտեղ իրադրությունը նույնպես չի նպաստում մանուկների բարեկեցությանը` 14 երեխա:

Ինչպես նաեւ ԱՄՆ-ի արտասահմանյան որդեգրման կառավարական դեպարտամենտի կայքում   կարելի է ծանոթանալ գներին, որոնք ամերիկացիները պետք է վճարեն այլ երկրից բերված որբ երեխայի համար: Չինաստանում այդ թիվը կազմում է 15 930 դոլար, Մոլդովայում`23 365 դոլար, Լեհաստանում` 17 375 դոլար: Այնուամենայնիվ,  ամերիկացիներին ավելի շահավետ է որդեգրել արտասահմանում. ԱՄՆ-ում այդ ընթացակարգն արժի առնվազն 30 000 դոլար:

News.am