«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ 10 տարեկան երեխան խաղալիք պայթուցիկ է գնել, որի օգտագործման հետևանքով վնասվածք է ստացել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում երեխան վիրահատվել է․ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել:
«Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,–նշել է Դերձյանը։



