Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերից. Մեդիամաքս  

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2017թ. դեկտեմբերից իրականացնել մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ:

 

Պատվաստումը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիսը մեկ, որը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի խոսքով՝ պատվաստումը պապիլոմավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներից մեկն է՝ ի լրումն սքրինինգային հետազոտությունների. այն հնարավորություն կտա էականորեն նվազեցնել հիվանդացության եւ մահացության դեպքերը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո, եւ այս վիրուսով Հայաստանը դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում

Մասնավորապես, Հայաստանում տարեկան գրանցվում է հիվանդացության միջինում 250-300 նոր դեպք, ընդ որում, դրանք հայտնաբերվում են բավական ուշ փուլերում: Տարեկան մահացության քանակը կազմում է 100-130 կին: 2015-ին արձանագրվել է մահվան 127, իսկ 2016-ին՝ 116 դեպք

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: