Իսրայելում 5-11 տարեկան երեխաները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության որոշմամբ՝ երեխաները կպատվաստվեն Pfizer պատվաստանյութի 10 միկրոգրամ դեղաչափով։ Pfizer-ը, ըստ մասնագետների, ավելի քան 90% արդյունավետություն ունի։



