Գերմանացի երկու դպրոցականներ դարձել են մտքում համրելու աշխարհի չեմպիոններ

Երկու գերմանացի դպրոցականներ երեխաների եւ պատանիների աշխարհի չեմպիոններ են դարձել մտքում մաթեմատիկական օրինակների լուծման ցուցանիշով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մրցաշարի կազմակերպիչներին:

Գերմանիայում տեղի ունեցած մրցաշարի մասնակիցները պետք Է գումարեին վեցանիշ թվերը, արմատներ հանեին, բաժանեին եւ

բազմապատկեին կոտորակներ: Առաջնությանը մասնակցել Է 35 հոգի ութ երկրից: Նրանցից յուրաքանչյուրը երկու ժամում պետք Է լուծեր 45 Էջ տարբեր խնդիրներ:

Ամենից ուժեղը 12-ամյա Մարտին Դրեեսն Էր Կադոլցբուրգից եւ 17-ամյա Անդրեաս Բերգերը Ենայից: Բերգերն արդեն աշխարհի եռակի չեմպիոն Է: Այս անգամ նրան հաջողվել Է ճիշտ լուծել օրինակների 80 տոկոսը, ինչպես նաեւ սահմանել արմատ հանելու արագության ռեկորդ:

Բերգերը կարողացել Է 7 533 198 436-ից ամատ հանել ընդամենը 14 վայրկյանում, որից հետո նա տվել Է ճիշտ պատասխանը՝ 86 794: «Մաթեմատիկայում արմատ հանելուց ավելի հեշտ բան չկա»,- իր հաջողությունը մեկնաբանել Է եռակի չեմպիոնը՝ ափսոսալով, որ հաջորդ մրցաշարին ինքն արդեն չի մասնակցի տարիքի պատճառով:

Անչափահասների շրջանում աշխարհի առաջնության կազմակերպիչներից մեկը Գերտ Միտրինգն Է, որն ութ անգամ բանավոր համրանքի գծով աշխարհի չեմպիոն է դարձել չափահասների շրջանում: Նա նաեւ Գինեսի մի շարք ռեկորդներ Է սահմանել այս բնագավառում, օրինակ՝ 100-անիշ թվից 13-րդ աստիճանի արմատ Է հանել 13,3 վայրկյանում: