Life News-ի փոխանցմամբ`Ռոստովի շրջանում բնակվող փոքրիկ տղայի սեռը փոխել են: Երեխայի մոտ հայտնաբերել են կանացի քրոմոսոմների մի ամբողջ խումբ, այդ պատճառով էլ տղային վիրահատել են և փոխել սեռը: Բժիշկները չեն բացառում, որ ապագայում նա կկարողանա նաև հղիանալ:
Երեխան ծնվել է առանց որևիցե դժվարության, բայց բժիշկները միանգամից երեխայի մորն ուղարկել է հետազոտության`կասկած հայտնելով երեխայի սեռի առնչությամբ: Մի քանի օր անց բժիշկները երեխայի մոտ հայտնաբերում են կանացի փսեվդոգերմաֆրոդիտիզմ: Չնայած երեխան արտաքնապես նման էր տղայի, բայց ուներ կնոջ
Մոր հղիության ընթացքում բժիշկները հրաժարվում էին որոշել երեխայի սեռը: Երբ հայտնի դարձավ, որ երեխան առողջ չէ, բժիշկներն առաջարկեցին հրաժարվել պտղից, բայց մայրը մերժեց:
Վիրահատությունը տևել է մոտ 7 ժամ: Այժմ երեխան կզարգանա որպես աղջիկ, բայց նա միշտ պետք է էնդոկրինոլոգի հսկողության տակ լինի և ամբողջ կյանքում հորմոններ ընդունի։
1LUR.AM