2011-ին Հայաստան ներկրված սերմնահեղուկի պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում. Ամեն ինչ սկսվեց Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանի` առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցից: Պատգամավորը, հիմնվելով մաքսային ծառայության տվյալների վրա, հայտարարել էր, թե Հայաստան սերմնահեղուկ է ներմուծվել Իսրայելից, այնուհետև հետաքրքրվել էր, թե կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն:
Դումանյանն ի պատասխան ասել էր, որ Հայաստան սերմնահեղուկ չի ներկրվում և ասել էր, որ առաջին անգամ է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը սերմնահեղուկի շուրջ պատմությունը որակեց որպես փոթորիկ մեկ բաժակ ջրում և ներկայացրեց մանրամասներ դրա ներկրման պատմությունից:
Նա ասաց, որ մի զույգ 2011-ին դիմել է իրեն բեղմնավորման խնդրով, սակայն այդ ժամանակ կնոջ ամուսինը եղել է Ավստրալիայում, որի Հայաստան գալը դժվար է եղել: «Ամուսինը խորհրդակցելով Ավստրալիայում իր բժիշկների և մեզ հետ որոշում է իր սերմն ուղարկել Հայաստան սառեցված վիճակում, ինչը և կատարվեց: Կա ուղեկցող նամակ, որը վկայում է այդ մասին», -հայտարարեց Օկոևը` հրաժարվելով նշել զույգի անունները:
Բեղմնավորումը, նրա խոսքով, բարեհաջող է կատարվել և կինը քսան շաբաթական հղի է եղել, երբ հեռացել է երկրից: Օկոևն ասաց, որ ներկրված սերմնահեղուկն ինքնին չի կարող 2 կգ լինել, ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետական եկամուտների կոմիտեն: «Սերմը դրվել է հեղուկ ազոտի մեջ, կանտեյները ինքը եղել է 16 կգ, 14 կգ եղել է երկաթի մասն է եղել, 2-ը` հեղուկ ազոտը, որի մեջ էլ եղել է ընդամենը մեկ սրվակ հեղուկ», ասաց Օկոևը: Նրա հաշվարկներով, ավելի վաղ հայտարարված 2 կգ սերմնահեղուկը կբավականացներ 1150-1200 դոնորի համար: «Սա ամբողջ աշխարհում ընդունված տարբերակն է, ուրիշ ձև չկա», -նկատեց պրոֆեսորը:
Հարցին, թե Պետեկամուտների կոմիտեն սխալ թիվ է հրապարակել, Օկոևը պատասխանեց. «Գուցե թյուրիմացություն է եղել, ես չեմ ասում հատուկ են այդպես արել, հիմա մարդիկ առաջին անգամ են հանդիպել նման դեպքի: Բայց իրավիճակն այսպիսին է»:
Պրոֆեսորն ասաց, որ երկարատև գործունեության ընթացքում չի հանդիպել դեպք, երբ հայերը ցանկանան արտերկարցու սերմնահեղուկից հղիանալ ու երեխա ունենալ:
«Դուք պատկերացրեք` ինչպես կզգա ցանկացած հայ ընտանիք, եթե երեխան ուրիշ ազգությունից լինի. Արտաքինից կզռա, որ դա նրա երեխան չէ», -նկատեց Օկոևը:
Աղբյուր` Panorama.am