Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը կնպաստի փոքրիկներին կրծքով սնուցման տարածմանը և դրա արդյունքում երեխաների մոտ հիվանդացության նվազմանը: Ինչպես գրում է Panorama.am-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի պետական բժշկական
«Հայտնի է, որ ծննդատներում չի խրախուսվում նորածիններին կրծքով կերակրելը, քանի որ բուժաշխատողներին կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները խրախուսում են, որպեսզի նրանք մայրերին նորածինների կերեր բաժանեն անվճար: Օրենքն իր հերթին կպայքարի այս երևույթի դեմ, քանի որ երբ հայտնաբերվեն նման դեպքեր` նախ պատժամիջոցներ կկիրառվեն` գումարային տուգանքի տեսքով, այնուհետև և բուժհիմնարկը, և կաթնախառնուրդ ներկրողները կարող են զրկվել նաև լիցենզիայից»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ նոր օրենքով, յուրաքանչյուր երեխա կրծքով սնվելու իրավունք ունի:
Ավելին, ըստ Հարությունյանի, իրենց հայտնի է, թե որ հիվանդանոցը կաթնախառնուրդ արտադրող կամ ներմուծող որ ընկերության հետ է համագործակցում, բայց քանի որ փաստեր չունեն, դեռ չեն կարող պատասխանատվության ենթարկել:
Մասնագետը ներկայացրեց, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը մի շարք առավելություններ է տալիս կրծքով կերակրող և աշխատող մայրերին` նրանք կարող են մեկ ժամ ավելի ընդմիջում անել, մեկ ժամ շուտ տուն գնալ, հավելյալ արձակուրդային օրեր ունենալ, իսկ գործատուն էլ պարտավոր է տարածք ունենալ, որ եթե երեխային մոր մոտ բերելու և կերակրելու անհրաժեշտություն լինի` կարողանան ապահովել կերակրվելու համար համապատասխան պայմանները:
Որպեսզի այս օրենքը ևս չլինի թղթի վրա գրված ու չիրագործված հերթական օրենք, տիկին Հարությունյանն ասաց, որ դիմել են առողջապահության նախարարությանը, որ կարողանան բոլոր ծննդատներում այդ մասին տեղեկացնել բժիշկներին:
Աղբյուր` Panorama.am



