ԱՄՆ-ում հնգամյա տղան կրակել է երկու տարեկան քրոջը

Կենտուկի նահանգի Բարքսվիլ քաղաքում հնգամյա տղան պատահաբար հրացանով կրակել է երկու տարեկան քրոջը։
Մայրը մեկ րոպեով երեխաներին առանց հսկողության է թողել, այդ ժամանակ էլ կատարվել է ողբերգությունը։

22 տրամաչափի Crickett հրացանը երեխան նվեր էր ստացել ծննդյան օրվա առթիվ։ Հրացանի անվտանգության համակարգն անհայտ պատճառով չի գործել, հայտնում է Life News-ը։

Ոստիկանության տվյալով՝ երկու տարեկան աղջնակը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքը հավանաբար դժբախտ պատահար կճանաչվի։

Լուրեր Հայաստանից - NEWS.am