Դեռահասները, որոնք ծնվելիս շատ փոքր քաշ են ունեցել, ավելի շատ են ենթակա վախերի հետ կապված լուրջ հիվանդություններ ունենալուն, քան նորմալ քաշով ժամանակին ծնվածները: Այս մասին
Դանիայում անցկացված վերլուծական ուսումնասիրության համար հավաքվել են 1997-2010թթ. 6 երկրներում 6 հոգեբուժական հետազոտությունների արդյունքները: Հիվանդներին հետազոտել են վախի տարբեր չափանիշներով: Հետազոտությանը մասնակցել է 11-20 տարեկան 1,519 հիվանդ: Նրանցից 787-ը ծնվել է մինչև հղիության 32-ամիսը և ունեցել է կես կիլոգրամից պակաս քաշ, իսկ 732-ը ծնվել է հղիության մոտ 40-ամսում և ունեցել է նորմալ քաշ: Ծնողներն ու ուսուցիչները հայտնել են այդ երեխաների վախերի մասին:
Պարզվել է, որ ժամանակից շուտ ծննդաբերությունն ու պակաս քաշը ավելի քան 2 անգամ մեծացնում են վախի և ահաբեկվածության առաջացման ռիսկը: 15 տարեկանից փոքր հիվանդների մոտ այս ռիսկը 3 անգամ ավելի մեծ է:
Հետազոտողները նշում են, որ վախերի հիմնական պատճառը վաղաժամ ծննդաբերության պատճառով ուղեղի գործունեության խանգարումն է: Վաղաժամ ծննդաբերությունից մոր անհանգստությունը ևս կարող է դեր ունենալ:



