Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Կառավարության աջակցման 9-րդ միջոցառմանը դիմելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կառավարության աջակցության 9-րդ միջոցառման համար, բացի տվյալներ լրացնելուց, կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․

✅ եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

✅ եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում (կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

 

9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34AH2XM 

9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2K9lhES