Մանկապարտեզներում աշխատող ծնողների երեխաների համար փոքր խմբե՞ր կձևավորվեն. քաղաքապետարանը լուծումներ է քննարկում․ ArmDaily.am

Պարետի որոշմամբ՝ մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ վերացվեցին և տարբեր հաստատությունների վերսկսեցին իրենց աշխատանքները, սակայն որոշակի սահմանափակումները գործում են։

Մի շարք հարցեր դեռ պատասխան չունեն, մասնավորապես՝ երբ կսկսի գործել հասարակական տրանսպորտը, արդյոք մանկապարտեզները կբացվեն, թե ոչ։ Մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել ծնողներց, ովքեր պնդում են, որ սահմանափակումների ամբողջական վերացման դեպքում չգիտեն, թե ինչպես են գնալու աշխատելու, եթե հանկարծ մանկապարտեզները չգործեն: 

 
 

Մեր խմբագրությունը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ մանկապարտեզները տվյալներ են հավաքագրում իրենց սաների ծնողների աշխատանքի մասին, մասնավորապես, թե երեխաների ծնողները որտեղ են աշխատում։ ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ տեղյակ չէ, թե ինչու: Իսկ ահա այսօր, Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողների աշխատանքի վերաբերյալ որոշակի տվյալներ են հավաքվում, որոշակի անհատական լուծումներ տալու նպատակով.«Այնուհանդերձ, մանկապարտեզները հիմնովին բացելու ժամկետների մասին դեռ տեղեկություն չունենք: Հայտնի է, որ քաղաքապետարանը վարակին վերաբերող գործողություններում առաջնորդվում է պարետատան ցուցումներով»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։