Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ նշելով, որ գիշերը հիվանդությունից հղի կին է մահացել:
«Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ հղիներն առավել վտանգված են, երբ վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։
Ըստ նախարարի՝ այժմ կա 100-ից ավելի հղի, որոնց գրեթե կեսն ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր»,- ասաց նախարարը։



