«Կոմիտաս» թանգարան–ինստիտուտն այսօր՝ ժամը 20։00–ին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով կազմակերպելու է հեքիաթի ընթերցանություն, ինչպես նաև ուղիղ եթերում մասնագետը փոքրիկների համար կերգի Կոմիտասի «Կաքավիկը»։
Թանգարան–ինստիտուտի անձնակազմը հորդորում է փոքրիկների ծնողներին ժամը 20։00–ին միանալ ու երեխաների համար ապահովել հետաքրքիր ու օգտակար օրվա ավարտ։



