Հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ կյանքի ամենակարևոր փուլերից են։ Մայրությունն ամենաերջանիկ պարտականություններից է
Բայց փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո կանայք ավելի քիչ ժամանակ են կարողանում տրամադրել իրենց խնամքին ու գեղեցկության պահպանմանը։ Հղիությունից հետո կնոջ դեմքին ի հայտ են գալիս պիգմենտային խալեր, մաշկը դառնում է չոր։
«Իմ փոքրիկ»-ն առաջարկում է տնային պայմաններում շատ արագ պատրաստվող քսուք, որը կսնուցի մաշկը, կհաղորդի թարմություն և կդարձնի առաձգական։
Անհրաժեշտ է․
Ձիթապտղի ձեթ - 2-3 թ․գդալ
Սերուցքային կարագ - 50 գ․
Մեղր - 1 թ․ գդալ
Ձվի դեղնուց – 2 հ․
Կամֆորայի յուղ - 1 ճ․ գդալ
Գլիցերին - 0,5 թ․ գդալ
Երիցուկի թուրմ – 1 թ․ բաժակ
Գոլորշու օգնությամբ հալեցրեք սերուցքային կարագը, ավելացրեք ձիթապտղի ձեթը։ Երբ ստացված յուղային զանգվածը կսառչի, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 2 ձվի դեղնուց։ Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև այս խառնուրդին ավելացրեք 1 ճաշի գդալ կամֆորայի յուղ, 0,5 թեյի գդալ գլիցերին ու 1 բաժակ երիցուկի թուրմ:
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, և քսուքն արդեն պատրաստ է:
Այն կարող եք օգտագործել օրվա ցանկացած ժամի։
Աղբյուրը՝ novorozhdennyj.ru



