Ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
1.Պետք է պատվաստվել միայն հեռավոր երկրներ ճանապարհորդելիս
Գուցե քո երկրում պատվաստման միջոցով կանխարգելելի հիվանդություններն ավելի հազվադեպ են պատահում, սակայն այդ հիվանդությունները կարող են տարածվել և վարակել չպատվաստված մարդկանց:
2.Պատվաստվելը քո որոշումն է
Այո՛, դա քո անհատական որոշումն է: Սակայն հիշեք՝ երբ երեխաները պատվաստված չեն, ամբողջ համայնքի առողջությունն է վտանգված:
3.Պատվաստումները թունավոր են
Ո՛չ, այդպես չէ: Իրականում պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Եթե դրանք վտանգավոր բաղադրիչներ պարունակեին, ապա բժիշկները չէին խրախուսի և չէին նշանակի:
4.Պատվաստումներն անբնական են
Իսկ ձեր կարծիքով կարմուկը, թոքաբորբը բնակա՞ն են:
5.Ես բոլորից լավ գիտեմ՝ ինչի կարիք ունի իմ երեխան
Այո՛, դու բոլորից լավ գիտես: Եվ հենց դրա համար էլ դու պետք է իմանաս, որ պատվաստումները կարող են և փրկում են երեխաների կյանքը:
6.Պատվաստումները տարածող կազմակերպությունները դեղագործական բիզնեսի մեջ են ներքաշված
Եկեք մտածենք՝ արդյոք այդ կազմակերպություններն ավելի շատ եկամուտ չեն ստանա այդ հիվանդությունները բուժելիս, քան դրանք կանխարգելելիս:
7.Պատվաստումները աուտիզմ են առաջացնում
Ո՛չ: Հազարավոր հետազոտություններ, ներառյալ 12 000 հոդվածի ուսումնասիրություն, հերքել են այս պնդումը:
8.Պատվաստումները անպտղություն են առաջացնում
Իրականացված հազարավոր հետազոտությունները դարձյալ հերքել են այս միֆը:
9.Ես պատվաստմանը դեմ չեմ: Ես կողմ եմ անվտանգ պատվաստմանը
Ներկայի պատվաստումներն ավելի քան անվտանգ են. դրանք մարդու կյանք են փրկում:
10. Բայց չէ՞ որ պատվաստված մարդիկ էլ են վարակվում հիվանդություններով, ուրեմն՝ դրանք անօգուտ են
Ո՛չ: Պատվաստումները 100 տոկոսանոց արդյունավետություն ունեն, սակայն մարդկանց 5–10 տոկոսը դիմադրողականություն ձեռք չի բերում, անգամ պատվաստվելուց հետո: Փաստացի, որքան մեծանում է պատվաստվողների թիվը, այնքան նվազում է վարակակիրներինը:
Աղբյուրը՝ unicef.org



