Պատվաստումերը լավագույն միջոցն են երեխաներին վարակներից պաշտպանելու համար։ Պատվաստումերն անհրաժեշտ են,
- որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքերը
- որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
- որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները
Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասեն, բայց միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն: Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտ պանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։
Ձեզ ենք ներկայացնում պատվաստումների ազգային օրացույցը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության երեխաները պատվաստումեր են ստանում։ Պատվաստումերը կատարվում են երեխային սպասարկող տարածքային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պահպանելով համապատասխան պատվաստման կատարման կանոնները և ժամկետները։ Եթե պատվաստումերը կատարվում են թերի կամ ոչ ժամանակին երեխաների մոտ կայուն պաշտպանություն (իմունիտետ) չի առաջանում։

ԲՑԺ-ն պաշտպանում է տուբերկուլոզից
ՎՀԲ-ն պաշտպանում է հեպատիտ Բ –ից
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ (հնգավալենտ)-ը պաշտ պանում է դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից, հեպատիտ Բ-ից
Ռոտա-ն պաշտպանում է ռոտավիրուսային վարակներից
ՕՊՎ-ն պաշտպանում է պոլիոմիելիտից
Պնևմո-ն պաշտպանում է պնևմակոկային վարակներից /այս պատվաստումերը կկա տարվեն 2013 թվականից/
ԿԿԽ-ն պաշտպանում է կարմրուկից, կարմ րախտից և խոզուկից
ԱԿԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից, կապույտ հազից և փայտացումից
ԱԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից և փայտացումից
Երեխաները պատվաստումերը ստանում են ներարկումերի կամ խմելու ձևով։ Կան պատվաստանյութեր, որոնք կատարվում են միայն մեկ անգամ, կան պատվաստումեր, որոնք պահանջում են կրկնապատվաստում։ ԲՑԺ պատվաստումը, որը պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից, ստանում են նորածնային տարիքում ծնվելուց 0-48 ժամ հետո, քանի դեռ երեխան չի շփվել հիվանդների հետ։ Եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ-ի պատվաստումը այս կամ այն պատճառով, ապա անհրաժեշտ է նրան պատվաստել որքան հնարավոր է շուտ։ Կարևոր է, որպեսզի Դուք իմանաք, որ պատվաստումից 2-3 շաբաթ հետո ներարկման տեղում առաջանում է թարախային բուշտ։ Հարկ չկա անհանգստանալու, այլ անհրաժեշտ է առաջացած վերքին դնել ստերիլ վիրակապ, որպեսզի այն չշփվի երեխայի հագուստի հետ։ Հետագայում՝ 5-6 ամսվա ընթացքում պատվաստված տեղում առաջանում է սպի։ Սա նորմալ ընթացքն է և նշանակում է, որ պատվաստումը կատարվել է լավ։ Այնուամենայնիվ, եթե Դուք անհանգստա ցած եք, դիմեք բժշկին կամ բուժքրոջը և կատարեք նրա խորհուրդները։ Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։
Աղբյուրը՝ «Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին. այն ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիք» ձեռնարկ



