Հարգելի ծնողներ, մայրիկներ և հայրիկներ, տատիկներ և պապիկներ, Ձեր սպասված բալիկը ծնվեց։
Դուք անհամբեր սպասում էիք և անհանգստանում, թե երբ նա վերջապես աշխարհ լույս կգա, սակայն նրա ծնունդով անհանգստություններն ու մտահոգություններն ավելացան։ Այժմ առաջնահերթ դուք հետաքրքրված եք նրա առողջությամբ և զարգացմամբ։
Համաձայն երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, յուրաքանչյուր երեխա ունի իրավունք պաշտպանված լինելու այն ամենից, ինչից կարող է պաշտպանված լինել։ Վարակիչ հիվանդությունները մանկական հասակում կազմում են բոլոր հիվանդությունների զգալի մասը և կարող են ունենալ լուրջ և ծանր հետևանքներ։ Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, և այդ իսկ պատճառով կանխարգելիչ պատվաստումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն է։ Շնորհիվ պատվաստումների` Ձեր փոքրիկը կպաշտպանվի մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ` ընդհուպ մինչև մահ։
Սիրելի ծնողնե՛ր, տատիկնե՛ր և պապիկնե՛ր, ժամանակին պատվաստեք Ձեր երեխաներին և ապահովեք նրանց առողջ ապագան։
Պատվաստումերն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Հարկ է նշել, որ աշխարհում միայն կարմրուկի բռնկումերի ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում։ Պատվաստումերն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր։ Հայաստանում պատվաստումերի օրացույցում ընդգրկված բոլոր պատվաստանյութերը մատակարարվում են ՄԱԿ-ի մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖԻ) կողմից։ Առող ջապահության համաշխարհային կազմակերպությունն ապահովում է դրանց որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ ՄԱԿ-ի մանկական հիմադրամը, սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ, աջակցում է Հայաստանի Հանրապետության երեխաների պատվաստումերի իրականացմանը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները կատարվում են անվճար։
Շարունակելի...



