Գերմանացի ծնողները կտուգանվեն 2.500 եվրո և ավելի գումար, եթե հրաժարվեն իրենց երեխաներին պատվաստել կարմրուկի դեմ. այս մասին հաղորդում է CNN-ը: Գերմանական իշխանությունների բնորոշմամբ՝ ծնողների այդ վարքագիծը առողջապահության նախարարության օրենսդրության խախտում է:
Երկրի առողջապահության նախարար Ջենս Սպահը ասել է, որ ջանալու է վերացնել կարմրուկը երկրում:
«Նրանք, ովքեր հաճախում են մանկապարտեզ կամ դպրոց, պետք է պատվաստված լինեն կարմրուկի դեմ»,-ասել է նա:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական խորհրդարանի տվյալներով՝ հիվանդացության ծավալները ներկայացնող ցուցակում Գերմանիան առաջատարներից մեկն է, սակայն ցուցակը գլխավորում է Իտալիան:
Վերջերս UNICEF-ի հետազոտությունը ցույց է տվել, որ 2017 թ. ամբողջ աշխարհում կարմրուկից մահացել է 110.000 մարդ, որի գերակշիռ մասը ՝ երեխաներ: Նախորդ տարվա համեմատ՝ դա 22%-ից ավելի է: Հետազոտութոյունը նաև փաստում է, որ 20 մլն երեխա ամբողջ աշխարհում չի ստանում կարմրուկի դեմ առաջին պատվաստումը:
Փորձագետներն այս իրավիճակի համար հիմնականում մեղադրում են ծնողներին:
Նշենք, որ պատվաստումներից խուսափելու համար տուգանք է սահմանել նաև Նյու Յորքը՝ 1000 ԱՄՆ դոլար, որոշ դեպքերում՝ սնգամ ավելի։
Աղբյուր՝ cnn.com



