Սրտխառնոց
Սովորաբար սրտխառնոցն առաջանում է հղիության վաղ շրջանում և տևում է մինչև 10-12 շաբաթը։ Ավելի ուշ՝ հղիության 4-րդ ամսվա վերջում, սրտխառնոցն անհետանում է կամ քչանում։
Սրտխառնոցը թեթևացնելու համար անհրաժեշտ է․
- Հաճախակի և փոքր չափաբաժնով սնունդ ընդունել (2 ժամը մեկ),
- Խուսափել հոտերից և այն մթերքներից, որոնք խորացնում են սրտխառնոցը,
- Ավելի շատ ածխաջրային սնունդ ուտել, օրինակ, չորացած հաց, մրգային և բանջարեղենային աղցաններ, ընդ որում՝ օրվա ցանկացած ժամին,
- Պակասեցնել ճարպոտ և քաղցր սնունդը։
Փորկապություն
Փորկապությունը կանխելու համար անհրաժեշտ է․
- Ավելի շատ հեղուկներ խմել, հատկապես ջուր (6-8 բաժակ),
- Ավելի շատ սննդային բջջանյութերով հարուստ մթերքներ օգտագործել՝ թարմ, չորացած մրգեր և բանջարեղեն, հատկապես սև սալոր և թուզ։
Հիշեք՝ երկաթի հավելումները երբեմն կարող են փորկապություն առաջացնել կամ խորացնել այն։
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն



