Sidebar

Համար 82 Մանկապարտեզ

Հասցե Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամաս

Հեռախոս +374-10-738171

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 131

Աշխատակազմ 20

Երևանի թիվ 82 ՆՈՒՀ ՀՈԱԿԸ նախկին 117 մ/մ-ը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան բ-2 թաղամասում: Մանկապարտեզի շենքը տիպային է , հիմնադրված 1986թ.: Մանկապարտեզը գազաֆիկացված է, շրջապատված է մեծ խաղահրապարակով, որտեղ կան 2 մեծ տաղավարներ, հողատարածք և այգի: Ըստ ծրագրային նյութերի տարվող աշխատանքը երեխաներին տալիս է համակողմանի զարգացում, համապատասխան գիտելիքներ` ավանդականը զուգորդելով ժամանակակից պահանջներին: Կարևորվում են հայեցի դաստիարակությունը, միջազգային մանկավարժական ձեռքբերումների և ուսուցման նոր ձևերի կիրառումը: Այդ իսկ պատճառով մանկապարտեզը համագործակցում է ծրագրի հետ: Մանկապարտեզում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ավանդական ծեսերին, հոգևոր, ժողովրդական տոներին : Մանկապարտեզում գեղեցիկ ավանդույթ է դարձել ծառատունկը պապիկների հետ, միջխմբային մրցույթների կազմակերպումը, հանդիպումը մանկագիրների հետ, տարվա բոլոր տոնակատարությունների անցկացումը, ծննդյան օրերի նշումը :Մեծ տեղ է հատկացվում աշխատանքային դաստիարակությանը (օրիգամի, պապեմաշե և այլն):Մանկապարտեզի գերխնդիրն է երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը, տրամաբանական մտածողության խթանումը, լեզուների իմացությունը, սահուն անցման ապահովումը մանկապարտեզից դեպի դպրոց: