Sidebar

Ռուսական

Դետեկտիվ պատմություն կարդալուց հետո Մաշան որոշում է գիտելիքներն իրական կյանքում էլ կիրառել ու բացահայտել արջի կորստյան հետ կապված խառը պատմությունը:

Այս անգամ Արջին հյուր է գալիս փոքրիկ Պինգվինը, որին Արջը ամռանն էր գտել, խնամել և հայրենիք ուղարկել: Մաշան և Պինգվինը տարված են մանկական խաղերով, մինչդեռ Արջը ցանկանում է մի փոքր ժամանակ անցկացնել Պինգվինի հետ, որն իրեն հայրիկ է կոչում: Ի վերջո Մաշան հասկանում է Արջին ու իր հնարամտությամբ հարցին լուծում գտնում:

Արջը, հիշելով իր կրկեսային անցյալը, որոշում է  Ճագարին մի քանի հնարք ցույց տալ: Սակայն նրա մտքով էլ չէր կարող անցնել, թե դա ինչ հետևանքներ կունենա:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է բոլորիս սիրելի «Դե սպասիր» մուլտֆիլմի նոր պատումը` թողարկված 2010-ին: Հետևեք գայլի և նապաստակի մերօրյա պայքարին:

Ձեզ ենք ներկայացնում սիրելի մուլտֆիլմի երրորդ սերիան: Դաստիարակչական նշանակություն ունեցող մուլտն այս անգամ շոշափում է ագահության թեման:

Մաշան, ինչպես և բոլոր փոքրիկները, շատ է սիրում քաղցրեղեն, սակայն չի սիրում ատամները լվանալ: Ահա, հերթական անգամ կոնֆետները վայելելուց հետո Մաշայի  ատամը սկսում է ցավել: Արջի առջև բարդ խնդիր է` ինչպես օգնել Մաշային:

Ներկայացնում ենք փոքրիկ արքայադստեր մասին ուսուցողական մուլտֆիլմի երկրորդ սերիան: Մուլտի հերոսուհին, ինչպես և բոլոր փոքրիկները, շատ է սիրում, երբ իրեն նվերներ են տալիս: Բայց արի ու տես, որ որքան էլ ստանա, միևնույնն է, քիչ է...

Այլ հոդվածներ …