Ինչպե՞ս է զարգանում երեխան մայրիկի փորիկում․ 1-ին ամիս

Հղիություն

9 ամիսների ընթացքում երեխան անցնում է երկար ճանապարհ և հենց մայրիկի փորիկում գտնվելու ընթացքում հնարավոր է իմանալ՝ ինչպիսին կլինի երեխան, երբ լույս աշխարհ գա։ Օրինակ՝ Դուք կարող եք հասկանալ՝ երեխան կլինի աջլի՞կ, թե՞ ձախլիկ կամ ինչպիսի սնունդ կնախընտրի։

Եկեք միասին պարզել՝ ինչ ճանապարհ է անցնում փոքրիկը բեղմնավորումից մինչև լույս աշխարհ գալը։

 

1-2 շաբաթ

 

Առաջին 4 օրերին Ձեր բալիկը փոքր է անգամ աղի հատիկից։ Նրա չափսը  ընդամենը 0.14 մմ է: Բայց  5-րդ օրվանից նա սկսում է աճել և  արդեն 6-րդ օրը գրեթե երկու անգամ մեծ է լինում՝ դառնալով մինչեւ 0,2 մմ: 4-րդ օրը  սաղմը տեղափոխվում է արգանդ՝ այն վայր, որտեղ պետք է անցկացնի հաջորդող 9 ամիսները։ Արդեն 8-րդ օրը սաղմը ամրանում է արգանդի պատին:

 

3-4 շաբաթ

 

Հղիության 20-րդ օրվա ընթացքում տեղի է ունենում շատ կարևոր իրադարձություն. հայտնվում է նյարդային խողովակ, որը հետո վերածվում է ողնաշարի և ուղեղի: 21-րդ օրն արդեն սկսում է բաբախել երեխայի սիրտն, ու ձևավորվում են բոլոր կարևոր օրգանները, ինչպես, օրինակ,  երիկամներն ու լյարդը:

Աչքերը դեռևս չեն ձևավորվել, դրանց փոխարեն երկու փուչիկ է։ Առաջին ամսվա վերջում ձևավորվում է արյունատար համակարգը, իսկ ողնաշարն ու մկանները սկսում են զարգանալ:

 

Շարունակելի

 

Աղբյուրը՝ adme.ru