Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները 0-3 ամսականում

Զարգացում

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Դիտարկենք փոքրիկի շարժողական զարգացման նորման կյանքի առաջին տարում:

Նորածինը պառկած է էմբրիոնի դիրքով, որով նա հղիության ինը ամսիների ընթացքում գտնվել է մոր արգանդում: Ընդ որում , ձեռքերը սեղմված են` բռունցքների տեսքով, իսկ թևերն ու ոտքերը հոդերի մասից ծալված:

Երկրորդ ամսվա ընթացքում ի հայտ են գալիս ակտիվ շարժումներ, փոքրիկը սկսում է  ձեռքերը դեպի կողքեր տանել, բացել բռունցքները: Փորի վրա պառկած վիճակում մանկիկը կարող է պահել գլուխը և հետևել առարկաներին: Եթե փոքրիկին ուղղեք, նա կսկսի հենվել ոտքերին, իսկ առաջ թեքելու դեպքում քայլելու շարժումներ կանի: Սա ավտոմատ ռեֆլեքս է, որ կոչվում է «նորածինների քայլք» և որը կվերանա 2 ամսականում:

Պետք է նշել, որ թթվածնային քաղցի  կամ ներգանգային վնասվածքի դեպքում  հենվելու և քայլքի ռեակցիան բացակայում է:

Երեք ամսականում փոքրիկը կարող է բռնել խաղալիքը, սա ևս ռեֆլեքս է: Եթե փոքրիկի մոտ եղել է մանկական ուղեղի կաթվածի վտանգ, թթվածնային քաղց կամ ներգանգային վնասվածք, ապա բռնելու ռեֆլեքսը շատ ուժեղ է լինում, այնպես որ անգամ փոքրիկին կարելի է բարձրացնել ձեռքերից բռնած: Մկանային բարձր տոնուս ունեցող երեխաների մոտ բռնելն ավելի ամուր է, քան ուշացած զարգացմամբ  երեխաների մոտ:

Շարունակելի

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ