Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները կյանքի առաջին տարում

Զարգացում

Շատ մայրիկներ իրենց փոքրիկին համեմատում են ծանոթների երեխաների հետ: Արդյունքում ոմանք կարծում են, որ նորմալ է, եթե 8 ամսական երեխան նոր միայն կարողանում է նստել կամ սկսում է կանգնել  6 ամսականում: Մինչդեռ ուշացումով բժշկին դիմելն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Պատահական չէ, որ գոյություն ունի երեխայի հենաշարժիչ համակարգի  զարգացման մոտավոր օրացույց:

Երեխայի շարժողական կարողությունների զարգացումը կարելի է բաժանել 4 փուլի.

1-3 ամիս` երեխան պահում է գլուխը,

3-6 ամիս` երեխան նստում է

6-9 ամիս`երեխան կարողանում է կանգնել հենակի մոտ,

9-12 ամիս` երեխան քայլում է առանց հենակի:

Երեխայի զարգացման գրաֆիկը կարող է տարբերվել նշվածից, բայց ընդամենը 1-2 ամսով: Օրինակ, փոքրիկը կարող է սովորել նստել 7 ամսականում, իսկ ինքնուրույն քայլել սկսել 14 ամսականում: Իսկ եթե զարգացման գրաֆիկից շեղումներն ավելի շատ են, ապա հարկավոր է դիմել մասնագետի:

Շարունակելի

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ