Կրծքով կերակրման մասնագետը՝ Լակտացիայի խորհրդատուների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ, դոկտոր Միշել Գրիսվոլդը, պատասխանում է ծնողներին ամենից հաճախ հետաքրքրող հարցերին։
Գիտե՞ք, որ պտուկների շրջանում կան օգտակար մանրէներ։ Այդ պատճառով կրծքով կերակրելուց առաջ պտուկները հատուկ լվանալու անհրաժեշտություն չկա։
Հե՞շտ է արդյոք կրծքով կերակրելը
Հաճախ մայրերը լսում են, որ կրծքով կերակրումը բնական գործընթաց է, և պետք է հեշտ լինի։ Սակայն դա միշտ չէ, որ այդպես է։
Նույն կնոջ համար առաջին երեխային կրծքով կերակրելը կարող է հեշտ լինել, իսկ երկրորդի դեպքում՝ ավելի դժվար։ Յուրաքանչյուր մայր և յուրաքանչյուր երեխա տարբեր են, և կրծքով կերակրման փորձը նույնպես կարող է տարբեր լինել։
Կրծքով կերակրելը պե՞տք է ցավ պատճառի
Եթե կրծքով կերակրելիս պտուկները ցավում են, միայն այդ պատճառով պետք չէ դադարեցնել կրծքով կերակրումը։
Կարևոր է դիմել մասնագետի և հասկանալ ցավի պատճառը։ Ճիշտ աջակցությունն ու խորհրդատվությունն օգնում են լուծել խնդիրը։
Որքա՞ն հաճախ պետք է սնվի նորածինը
Նորածինը սովորաբար քաղցի նշաններ է ցույց տալիս օրական մոտ 8-12 անգամ։
Կյանքի առաջին ամիսներին երեխաները շատ հաճախ են սնվում, քանի որ չափազանց արագ են աճում։ Առաջին վեց ամսում կամ նույնիսկ ավելի շուտ նրանց քաշը կարող է կրկնապատկվել։
Այդ արագ աճի համար երեխային անհրաժեշտ է հաճախակի և բավարար սնուցում։
Աղբյուրը՝ UNICEF



