Բոլոր ժամանակներում մայրերին հետաքրքրում է՝ ինչ պետք է ուտեն կրծքով կերակրելիս: UNICEF-ը նշում է՝ կրծքով կերակրող մայրերի մեծ մասը կարող է շարունակել իր սովորական և բազմազան սննդակարգը, սակայն չափավոր։
Հետաքրքիր է նաև, որ մոր օգտագործած սննդի համային որոշ առանձնահատկություններ կարող են փոխանցվել կրծքի կաթին։ Այդպիսով, երեխան աստիճանաբար ծանոթանում է տարբեր համերի հետ, ինչը կարող է նրան նախապատրաստել հավելյալ սննդին 6 ամսականից։
Արդյո՞ք աշխատանքի վերադառնալիս պետք է դադարեցնել կրծքով կերակրումը
Աշխատանքի վերադառնալը չի ենթադրում, որ պետք է երեխային կրծքից կտրել։
Կրծքով կերակրումը շարունակելու համար մայրերին անհրաժեշտ է ժամանակ և աջակցություն։ Այդ աջակցությունը պետք է լինի ընտանիքից, աշխատավայրից, գործատուից և, առհասարակ, շրջապատից։
Կրծքով կերակրումը միայն երեխային սնունդ տալ չէ։ Այն երեխայի խնամքի և զարգացման կարևոր մասն է, որն օգնում է նրան առողջ աճել ու զարգանալ։
Որքա՞ն ժամանակ է խորհուրդ տրվում կրծքով կերակրել
UNICEF-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս՝
- կրծքով կերակրումը սկսել երեխայի ծնվելուց հետո առաջին ժամվա ընթացքում,
- կյանքի առաջին 6 ամիսներին երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով,
- մոտ 6 ամսականից սկսել համապատասխան հավելյալ սնունդ,
- հավելյալ սննդին զուգահեռ շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան կամ ավելի երկար։
Աղբյուրը՝ UNICEF



