Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Դիտարկենք փոքրիկի շարժողական զարգացման նորման կյանքի առաջին տարում:
Նորածինը պառկած է էմբրիոնի դիրքով, որով նա հղիության ինը ամսիների ընթացքում գտնվել է մոր արգանդում: Ընդ որում , ձեռքերը սեղմված են` բռունցքների տեսքով, իսկ թևերն ու ոտքերը հոդերի մասից ծալված:
Երկրորդ ամսվա ընթացքում ի հայտ են գալիս ակտիվ շարժումներ, փոքրիկը սկսում է ձեռքերը դեպի կողքեր տանել, բացել բռունցքները: Փորի վրա պառկած վիճակում մանկիկը կարող է պահել գլուխը և հետևել առարկաներին: Եթե փոքրիկին ուղղեք, նա կսկսի հենվել ոտքերին, իսկ առաջ թեքելու դեպքում քայլելու շարժումներ կանի: Սա ավտոմատ ռեֆլեքս է, որ կոչվում է «նորածինների քայլք» և որը կվերանա 2 ամսականում:
Պետք է նշել, որ թթվածնային քաղցի կամ ներգանգային վնասվածքի դեպքում հենվելու և քայլքի ռեակցիան բացակայում է:
Երեք ամսականում փոքրիկը կարող է բռնել խաղալիքը, սա ևս ռեֆլեքս է: Եթե փոքրիկի մոտ եղել է մանկական ուղեղի կաթվածի վտանգ, թթվածնային քաղց կամ ներգանգային վնասվածք, ապա բռնելու ռեֆլեքսը շատ ուժեղ է լինում, այնպես որ անգամ փոքրիկին կարելի է բարձրացնել ձեռքերից բռնած: Մկանային բարձր տոնուս ունեցող երեխաների մոտ բռնելն ավելի ամուր է, քան ուշացած զարգացմամբ երեխաների մոտ:
Շարունակելի
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի