Բրնձով, դդումով ու խնձորով շիլա․ բաղադրատոմս 6-12 ամսականների համար

Հարկավոր է՝

Կլոր բրինձ 

Խնձոր

Դդում

Կաթ (կաթնախառնուրդ)

Ջուր

 

 

Պատրաստման եղանակը

 

Բրինձը հարկավոր է լվանալ մի քանի անգամ, այնուհետև վրան լցնել սառը ջուր և եփել միջին կրակի վրա:

Եռալուց հետո կրակը ցածրացնել և բրինձը եփել մարմանդ կրակի վրա`տարայի բերանը փակ,  մինչև  ջուրը կգոլորշանա: 

Խնձորն ու դդումը լվանալ, մաքրել կեղևը և կտրատել մանր կտորներով: Շիլային ավելացնել կտրատած խնձորն ու դդումը, եփել ևս 5-7 րոպե, ապա ավելացնել կաթն ու թողնել՝ եռա,  ապա անջատել կրակը։ Փոքր-ինչ հովանալուն պես բլենդերով հարել և մատուցել։ 

 

Բարի ախորժակ