Շները միշտ եղել են երեխաների լավագույն ընկերները։ Նրանք հավատարմություն, համբերություն և ուրախություն են բերում մեր կյանք, իսկ երեխաները շների հետ շփումից մեծանում են ավելի հոգատար և պատասխանատու։
Սակայն շների հետ շփման կանոնները կարևոր են, որպեսզի երեխաները չվախենան շներից և ճիշտ ձևով շփվեն նրանց հետ։
Անկախ այն բանից, թե երեխան որքան է սիրում շներին կամ ինչ աստիճանի չի վախենում, կարևոր է, որ նա տիրապետի կենդանիների հետ շփվելու որոշակի կանոնների, որպեսզի հնարավորինս մինիմալի հասցվի երբևէ կենդանու հետ խնդիր ունենալը։
Ահա անծանոթ շների հետ շփման հիմանական կանոնները, որոնք երեխաները պետք է իմանան։
- Չմոտենալ շանը, եթե շունը քնած է, քանի որ նախապես երբեք չես իմանա, թե շունն ինչպես է վերաբերվում երեխայի։ Միգուցե նրան ինչ-որ երեխա հարվածել է, նա զգուշանում է երեխաներից, ու աչքերը բացելուն պես մոտիկ երեխա տեսնելով կարող է ռեակցիան անսպասելի լինել
- Շանը չմոտենալ և առավել ևս չսիրել հետևից, քանի որ շունը կարող է օրինակ լարված ինչ-որ բանի հետևելիս լինել, ու հպումից հանկարծակիի գա, ռեակցիան լինի անսպասելի
- Չմոտենալ պատահական անցնող շանը, եթե նա ինքը քեզ պոչիկ շարժելով չի մոտենում։
- Եթե շունը պոչիկ շարժելով մոտեցավ, միանգամից ձեռքը չբարձրացնել սիրելու, քանի որ շանը կարող է թվալ, որ ցանկանում են իրեն հարվածել։
- Մոտեցող շանը նախ մեկնել ձեռքը, որ հոտոտի, նոր արդեն սիրել գլուխը։
- Սիրելիս դեմքը երբեք չմոտեցել շանը, քանի որ ժպտացող երեխային, որի ատամները երևում են, շունը կարող է ընկալել որպես ագրեսիայի նշան (շներն ագրեսիվ ժամանակ ցույց են տալիս իրենց ատամները)։
- Եթե շունը հաչալով մոտենում է, միանգամից կանգնել ու թողնել հանգիստ հոտոտի։ Կանգնելու և հոտոտել թողնելու դեպքում 95% հավանականությամբ շունը կհոտոտի ու կգնա կամ կմնա սիրվելու։ Իսկ փախչելու դեպքում 95% հավանականությամբ կընկնի նրա հետևից իր բնազդով, և եթե անգամ վնաս չլինի, երեխան կվախենա։
- Երբեք չքաշել շան մազից, ականջից, պոչից։
- Տերով շներին սիրելուց առաջ պարտադիր տերերին հարցնել կարելի է, թե ոչ (քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կծման դեպքերի 70%-ը կապված են տերով շների հետ)։
- Շանը սիրելուց հետո միշտ հիշել, որ ձեռքերը պետք է լվանալ, քանի որ շունը կարող է պառկել հողի մեջ, և ինչպես հողի հետ խաղալուց հետո լվացվելն է կարևոր, այնպես էլ շանը սիրելուց հետո (և դա ոչ թե նրա համար, ոչ շունը կեղտոտ է, այլ նրա համար որ պետք է սովորեցնել լվացվել դրսում ցանկացած բանից հետ շփվելուց հետո)։