Լսեք փոքրիկին: Ծնողի կողմից հասկացված եւ ընդունված լինելու պարագայում երեխաներն, ի վերջո, սովորում են, թե ինչպես պետք է կառավարեն իրենց հույզերն ու հարգեն այլոց զգացմունքները:
Ուշադրություն դարձրեք մարմնի լեզվին: Ընթերցեք միմիկան: Զգացմունքները, դեմքի արտահայտությունը եւ միմիկան փոխկապակցված են:
Նկատեք եւ խրախուսեք փոքրիկի դրական պահվածքը եւ անտեսեք փոքրիկ բացթողումները:
Նկարագրեք ձեր ու փոքրիկի զգացմունքները: «Դու կարծես վախեցած ես ամպրոպի ձայնից», «ես այնքան ուրախ եմ, որ քեզ հետ այգի եմ գնում»: Երբ դուք ճանաչում եք զգացմունքները եւ դրանց սահմանում եք տալիս, երեխաները սովորում են խոսել դրանց մասին:
Արտահայտչաձեւերի ընդունելի տարբերակներ մշակեք: Երեխաներն օրինակ են վերցնում մեզնից:
Տարբերակեք երեխայի զգացմունքը պահվածքից: Սահանափակումները պետք է կիրառվեն այն պարագայում, երբ երեխան ֆիզիկական ուժ է գործադրում որեւէ մեկի վրա, բայց զգացմունքների դեպքում պետք չէ միջամտել: Թող երեխան հասկանա, որ բարկանալը նորմալ է, նորմալ չէ մյուսներին վնասելը: Ծնողները կարող են այնպես անել, որ երեխան հասկանա, թե այդ վարքի հետեւանքները որոնք կարող են լինել եւ առաջարկել բարկության արտահայտման այլընտրանքային տարբերակ՝ հասկացնելով, որ բոլոր զգացումներն էլ նորմալ են եւ դրանց հետ պետք է հաշվի նստել:
շարունակելի



