Շատ ծնողներ մտահոգվում են՝ արդյոք իրենց երեխան բավարար գիտելիք ունի՞ դպրոց հաճախելու համար։
Բայց նախքան տառերը, թվերը կամ գրքերը, կան շատ ավելի կարևոր հմտություններ, որոնք կօգնեն երեխային զգալ վստահ, անկախ ու պատրաստ դպրոցական կյանքին։ Եվ այս ամենը հնարավոր է սովորեցնել առանց ծանրաբեռնելու, խաղով և սիրով։
1. Հիմնական մտածողության հմտություններ
Երեխայի ուղեղը պետք է պատրաստ լինի ընկալել նոր ինֆորմացիա, դասակարգել, համեմատել և վերլուծել։
Ինչպես զարգացնել՝
-
Խաղալ «ինչն է տարբեր» ու «գտիր ավելորդը» խաղեր
-
Խնդրել նրան դասավորել իր խաղալիքները գույնով կամ չափով
-
Միասին պատմություն հորինել և հարցեր տալ՝ ինչ եղավ հետո, ինչ կարող էր լինել
2. Մանր մոտորիկա և ձեռքերի կառավարում
Գրելու ունակությունը սկսվում է՝ մատիտը ճիշտ բռնելուց և ձեռքերի շարժման հսկումից։
Ինչպես զարգացնել՝
-
Նկարել մատիտով կամ մատներով
-
Կտրել մկրատով (կլոր ծայրով)
-
Խաղալ մագնիսներով, մանր խաղաքարերով կամ պլաստիլինով
3. Տառերի և թվերի ճանաչում (բայց ոչ պարտադրանքով)
Երեխան նախքան դպրոց հաճախելը պարտադիր չէ գրել-կարդալ իմանա։ Բայց լավ կլինի, եթե նա՝
-
Գիտի տառերի մեծ մասը (օրինակ՝ անունով, երգով)
-
Կարողանում է հաշվել առարկաները մինչև 10
Սա կարող եք անել խաղալով, ոչ թե դաս պարապելով։
4. Խոսքի հմտություններ և հաղորդակցություն
Դպրոցում երեխային պետք է կարողանա հստակ ասել իր մտքերը, հարցեր տալ ու պատմել։
Ինչպես զարգացնել՝
-
Խոսել երեխայի հետ ամբողջ օրը տարբեր թեմաներով
-
Ասացեք և խնդրեք, որ պատմի իր օրվա մասին
-
Կարդացեք հեքիաթներ և քննարկեք պատմության մասերը
5. Ինքնուրույնություն առօրյայում
Ցանկալի է, որ երեխան դպրոց գնալիս իմանա՝ ինչպես.
-
Հագնվել և հանել հագուստը
-
Օգտվել զուգարանից
-
Լվանալ ձեռքերը և հավաքել իրերը
-
Կազմել ու դասավորել պայուսակը
Սրանք նրան կօգնեն դպրոցում ավելի ինքնավստահ լինել։
6. Սոցիալական և վարքային հմտություններ
Առաջին դասարանում երեխան պետք է կարողանա մասնակցել խմբային աշխատանքին, շփվել դաստիարակի և այլ երեխաների հետ։
Ինչպես սովորեցնել՝
-
Խաղալ այլ երեխաների հետ
-
Սովորեցնել կիսվել, հերթ պահել, լսել
-
Դերային խաղեր խաղալ՝ «դպրոց», «վաճառող», «ուսուցիչ» և այլն
Առաջին դասարանցու պատրաստ լինելը միայն գիտելիքների հարց չէ։ Դա վերաբերում է մտածողության, հմտությունների, վարքի և ինքնուրույնության մակարդակին։ Եթե այս ամենը զարգացնեք խաղերի, զրույցների և սիրով լի առօրյայի միջոցով, ապա երեխայի դպրոցային մեկնարկը կլինի ավելի բնական և ուրախ։