Ահա մի քանի տարբերակ երեխային անգլերեն հեշտ սովորեցնելու համար:
Փոխվեք դերերով
Խնդրեք երեխային, որպեսզի նա Ձեզ անգլերեն սովորեցնի: Հարցրեք՝ ինչպես կլինի անգլերենով «խնձոր», «սեղան», «գիրք» և մի շարք բառեր: Հարցրեք՝ ինչ է Past Perfect-ը: Այսպիսով՝ և՛ Դուք, և՛ երեխան կվերհիշեք սովորածը:
Անգլերեն մուլտֆիլմեր դիտեք
Յուրաքանչյուր երեխա ունի իր սիրելի մուլտֆիլմը, որը նայել է արդեն 100 անգամ և անգիր գիտի: Ահա և գտեք այդ մուլտֆիլմի անգլերեն տարբերակն ու միասին դիտեք: Տառաճանաչ երեխաների համար կարող եք ընտրել անգլերեն ենթագրերով մուլտֆիլմեր: Քննարկեք՝ ինչ ասաց հերոսը, որ բառն ինչ էր նշանակում:
Մրցեք
Դպրոցից տուն գնալիս, զբոսնելիս մրցեք անգլերենի գիտելիքներով: Սահմանված ժամանակում ով ավելի շատ անգլերենով կթվի մրգերի, բանջարեղենների կամ մարմնի մասերի անուններ, նա էլ կհաղթի:
Խաղացեք քարտերով
Վերցրեք քարտեր, մի երեսին գրեք հայերեն բառեր, մյուս երեսին նույն բառը՝ անգլերեն թարգմանությամբ: Երեխային ցույց տվեք հայերեն բառն ու խնդրեք՝ ասի նույն բառի անգլերեն թարգմանությունը: Հետո տեղերով փոխվեք:
Խաղացեք անգլերեն վիդեոխաղեր
Խաղերն ավելի շատ են տպավորվում երեխաների մոտ: Սակայն այս դեպքում երեխան կսովորի սահմանափակ թվով բառեր, որոնք հնչում են խաղի ժամանակ:
Աղբյուրը՝ mama.ru



