Գիշերվա աստղազարդ նկարում

Գիշերվա աստղազարդ երկնքում

Արթանցան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

 

Նա փակեց քո աչքերը հոգնած

Ու լցրեց քո հոգին պատրանքով,

Ականջիդ նոր հույսեր շշնջաց,

Որ դու արթնանաս ժպիտով:

 

Մոտեցի՛ր ու բա՛ց արա

Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,

Երևաց կարմիր արևը,

Տե՛ս՝ թռչում է նա երկինք:

 

Արևի ոսկե շողերը

Նկարել են քո պատին

Այս փոքրիկ, հրաշք նկարը,

Այս ծառերն ու այս այգին:

 

 

Ռուբեն Հախվերդյան