Կակազությունը խոսքի արագության և ռիթմի խանգարումն է։ Այն արտահայտվում է բառերի հնչյունների և վանկերի հապաղումով ու կրկնությամբ։
Կարող են դիտվել արտաբերական ապարատի ջղաձգումներ, որ խանգարում են լիարժեքորեն արտահայտել կապակցությունները, երեխան դժվարությամբ է ավարտում նախադասությունները։
Կակազությունը որպես խոսքի խանգարում կարող է հանդես գալ այն ժամանակ, երբ երեխան ապրում է մեծ վախ, սարսափ, որն առաջացնում է լարվածություն օրգանիզմում։
Այն, որպես այդպիսին, մեծամասամբ հանդես է գալիս 2,5-3 տարեկանից սկսած։ Դա պայմանավորված է նրանով, որ երբ պասիվ խոսքը դառնում է ակտիվ, թույլ նյարդային համակարգ ունեցող երեխաների մոտ տեղի է ունեում պոռթկում։
Հենց այս շրջանում երեխան զարգացման ճգնաժամային փուլում է։ Կենտրոնական նյարդային համակարգը գերլարված, խիստ ծանրաբեռնված է աշխատում և եթե այս տարիքում երեխայի մոտ լինում են կայուն բնույթի սթրեսային իրավիճակներ, ապա մեծ է հավանականությունը, որ կառաջանա կակազություն։
Կակազություն ունեցող երեխաները կակազում են ողջ մարմնով։ Ունեն բարձր մկանային տոնուս, շնչում են սխալ, տագնապայնությունը բարձր է։
Կակազության հիմքում ընկած է վախը խոսքից, խոսելուց, այն բանից, որ իրենց ճիշտ չեն հասկանա։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների։
Կակազողները չեն կարողանում բարդ նախադասություններ կազմել, տարիքին համապատասխան վախերը նորմայում չեն։ Նրանք ունենում են գիշերամիզություն, անքնություն, մղձավանջային երազներ, միջանձնային փոխհարաբերություններից խուսափում են, ինքնագնահատականը ցածր է լինում։
Կակազության համար նախադրյալներ են հանդիսանում․
-
Ժառանգական նախադրյալները․ ծնողներից ժառանգած խոսքային համակարգի թուլություն,
-
Ֆիզիկական թուլությունը
-
Ներարգանդային, ծննդաբերական կամ հետծննդաբերական վնասվածքները,
-
Նյարդային համակարգի հյուծվածությունը,
-
Ինտոկսիկացիան,
-
Սխալ դաստիարակությունը․ խոսքի սխալ ձևավորումը, արագախոսության ուսուցումը,
-
Ինտոկսիկացիան և այլն։