Հաճախ մեծահասակներն իրենց համոզում են, որ մահվան գաղափարը երեխաների ըմբռնումից վեր է։ Հաճախ մտածում ենք, որ երեխաները փոքր են նման խնդրի հետ առնչվելու համար կամ մտածում ենք, որ պետք է նրանց խնայել տառապանքից և բացասական զգացմունքներից կամ չենք ցանկանում նրանց ճնշել մեր ապրումներով։
5-9 տարեկան երեխաները հասկանում են մահվան իրողությունը, սկսում են ընդունել մահվան անդառնալիությունը, բայց դժվարանում են պատկերացնել, որ իրենց հարազատներից կամ սիրելիներից մեկը կարող է այլևս չլինել։ 9-10 տարեկան երեխաները առավել հստակ են հասկանում մահվան անդառնալիությունը և սկսում են հետաքրքրվել մահվան կենսաբանական կողմերով։
Դեռահասներն արդեն սկսում են հետաքրքրվել մահվան իմաստի հարցերով։ Պիտի հիշենք, որ երեխաները պատրաստ չեն կորստին, նրանք ավելի ծանր են այն տանում, նրանց ավելի դժվար է նախապատրաստվել սիրելի մեկի հանկարծակի կորստին։ Այսինքն` պետք է երեխաներին նախօրոք նախապատրաստել մահվան գաղափարին։ Մահվան մասին խոսելուց խուսափելու փոխարեն մահը պետք է ընդունել որպես ամենօրյա իրականություն և սա նույնպես նախապատրաստելու ձև է։
Շարունակելի