Երեխայի սննդակարգին մշտապես պետք է հետևել:
Բոլոր տարիքներում էլ նրան անհրաժեշտ է վիտամիններով և օգտակար նյութերով հարուստ սնունդ: Օրգանիզմում միկրոտարրերի և վիտամինների պակասը կհանգեցնի առողջական խնդիրների:
Ընդհանուր հասկացություն վիտամինների մասին:
Երեխայի զարգացման հարցում մեծ դեր ունեն վիտամինները: Եթե երեխան չստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, կթուլանա իմունիտետը, որի հետևանքով փոքրիկը հաճախ կհիվանդանա: Երեխային անհրաժեշտ հիմնական վիտամինները A, C, D վիտամիններն են, ինչպես նաև B վիտամինների կոմպլեքսը:
Վիտամին A
Վիտամին A ամենաշատը պարունակում է գազարը: Հենց այդ պատճառով վիտամին A կոմպլեքսի հայտնի «կարոտինոիդ» անվանումն առաջացել է հենց անգլերեն carrot (գազար) բառից:
Հիմա հասկանանք՝ ինչու է մեզ ու հատկապես երեխային անհրաժեշտ այս վիտամինը: Մեր օրգանիզմի համար վիտամին A-ն ունի շատ կարևոր դեր: Դրա շնորհիվ երեխայի հյուսվածքները զարգանում են, համաչափ ու ճիշտ աճում են ոսկորները, ատամները, էպիթելերն ու ճարպաշերտը: Բացի դա, այն բարձրացնում է իմունիտետը: Ապացուցված է, որ այն օգնում է պայքարել չարորակ նորագոյացությունների դեմ:
Եթե երեխայի օրգանիզմում հանկարծ այս վիտամինի պակաս լինի, ապա կարող են առաջանալ հետևյալ խնդիրները.
- տեսողության վատթարացում,
- աչքերի կարմրություն,
- արցունքոտ աչքեր,
- մաշկի ակնհայտ խնդիրներ,
- թեփի առկայություն,
- ատամի էմալի զգայունություն,
- սակավարյունություն,
- հաճախ է վարակվում հարբուխով:
Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ, երբ առկա է վիտամին А-ի պակաս:
Ո՞ր մթերքներն են պարունակում վիտամին А:
Ամենաշատը վիտամին А են պարունակում բուսայուղը, կաթը, սերուցքը, ձկան յուղը, ձուն, թթվասերը: Կարոտինի տեսքով վիտամին А պարունակում են գազարը, լոլիկը, դդումը, կարմիր պղպեղը: Որպեսզի եփելու ընթացքում մթերքը չկորցնի վիտամին А-ն, եփելիս կաթսայի կափարիչը մի բացեք: Օդի հետ շփման պարագայում վիտամին А-ն ոչնչանում է:



