Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ - 500 գ
Բանան (հասած, բայց ոչ սևացած) - 3 հատ
Շաքարավազ - ըստ ճաշակի (մոտ 100 գ):
Ինչպես պատրաստել
Հարկավոր է բանանները մաքրել և մանրացնել բլենդերով, մինչև ստացվի խյուսանման զանգված: Այնուհետև բանանի խյուսին ավելացնել կաթնաշոռը և շաքարավազ կամ շաքարի փոշի ու լավ խառնել:
Զանգվածը պետք է տեղափոխել հատուկ ամանի մեջ և դնել սառցախցիկում:
Առաջին 3 ժամվա ընթացքում՝ յուրաքանչյուր ժամը մեկ, տարան հանել սառցարանից և խառնել գդալով, որպեսզի պաղպաղակը սառչի հավասարաչափ:
Բարի ախորժակ