Քանանու երկիրը մոտենալով, Հակոբը տեսավ, որ Եսավը չորս հարյուր մարդկանցով դեպի իրեն է գալիս: Այն ժամանակ նա առաջ անցավ ու եղբորը մոտենալով յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց: Եսավը եղբոր ընդառաջ վազեց, գրկեց ու երկուսով լաց եղան: Հետո մոտեցան կանայք, երեխաներն ու ծառաները և խոնարհվեցին Եսավի առաջ:
Ապա Եսավը իր տուն վերադարձավ, իսկ Հակոբը բնակություն հաստատեց Քանանում: Հողի մի մաս գնեց ու վրան խփեց: Նա զոհասեղան շինեց ու նրան «Աստված Իսրայելի Աստվածը» անվանեց:
Այսպես իրականացավ հրաշալի երազը, որ նա տեսել էր իր փախստական ու միայնակ կյանքի դժվարին ժամանակներում: Տերն ուղարկեց նրան այն բոլորը, ինչ խոստացել էր, ու Հակոբը չմոռացավ շնորհակալություն հայտնել նրա արածի համար:
Ծննդոց 33:1-20



