- Եթե որեւէ բան ցանկանում են ստանալ լացի գնով, երբե՛ք մի տվեք: Եթե պնդում են, շեղե՛ք ուշադրությունը նրանց համար որեւէ արժեքավոր բանով:
Եթե նրանք հիստերիա են սկսում եւ հրաժարվում վեր կենալ հատակից, ժամանակ տվեք, որ հանդարտվեն, ապա բացատրեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման պահվածքը։
Եղե՛ք հաստատակամ․ եթե արգելելուց կամ սաստելուց անմիջապես հետո զիջեք, րոպեներ անձ գրկեք ու համբուրեք երեխային, նա կկարծի, որ ամեն անգամ լացելով և ոտքերը հատակին հարվածելով կհասնի իր ուզածին։
Եթե երեխաները տեսարան են սարքում որևէ իր կիսելիս, ապա բացատրեք, որ կանոնը հետևյալն է՝ եթե չկիսի, այդ պարագայում ինքն էլ չի ունենա իր բաժինը։
Նախապես՝ նախքան որևէ խանութ մտնելը, պայմանավորվեք, թե ինչ կարող է նա ուզել։ Նրան առաջարկեք երկու տարբերակ, որոնցից կարող է ընտրություն կատարել։ Այդպես դուք կկանխեք հնարավոր անախորժ իրավիճակը։
Պահանջե՛ք, որ փոքրիկը խաղից հետո կարգի բերի սենյակը։ Եթե հրաժարվում է, օգնեք նրան՝ պրոցեսը վերածելով խաղի կամ մրցման, ապա կամաց-կամաց սովորեցրեք, որ դա իր պարտականությունն է, որի համար ինքը գովեստի է արժանանում։
Կարգապա՛հ եղեք քնելու ժամի հարցում: Փոքրիկը պետք է իմանա, որ դա չխախտվող գրաֆիկ է։ Պրոցեսը դարձրեք հաճելի՝ ամեն անգամ հիշեցնելով, որ եկել է ոչ թե քնի, այլ հեքիաթի ժամը։
Երեխայի դաստիարակության հարցում հաստատակամ կեցվածք ընդունեք եւ խրախուսեք օրինակելի վարքը։ Խրախուսանքը հրաշալի միջոց է՝ հասնելու արդյունքի։