Երեխայի ծննդից հետո ցանկացած մայրիկ պետք է կարողանա ճիշտ խնամել փոքրիկին: Իհարկե, նորածնի ճիշտ խնամքը պահանջում է գիտելիք եւ փորձ: Երեխայի խնամքը լինում է ամենօրյա եւ ամենշաբաթյա:
Երեխայի ամենօրյա խնամք
Լվացե՛ք երեխայի դեմքն ամեն առավոտ եռացրած գոլ ջրով: Կարող եք լվանալ ձեռքով, բայց ավելի լավ կլինի, եթե օգտագործեք բամբակյա կտոր:
Աչքերի խնամք
Երեխայի աչքերը խնամելիս օգտագործեք բամբակյա կտոր՝ նախօրոք թրջած եռացրած ջրում: Եթե նկատում եք, որ երեխայի աչքերը սովորականից ավելի շատ են կեղտոտվում, օգտագործեք ֆուրացիլինի լուծույթ: Լվացեք աչքերը՝ արտաքին անկյունից դեպի ներքին: Յուրաքանչյուր աչքի համար անպայման օգտագործեք նոր բամբակյա կտոր:
Խուսափեք շատ վառ լույսի ազդեցությունից, երեխային թույլ մի տվեք արեւին նայել եւ զգույշ վարվեք տեսախցիկի լույսի հետ: Երեխայի աչքերը չպետք է ենթարկվե նաեւ լույսի կտրուկ փոփոխության, գիշերն օգտագործեք սեղանի լամպ կամ սովորական լամպ՝ կանաչ լուսավորմամբ:
Ամենշաբաթյա խնամք
Քթի խնամք
Նորածնի քթանցքները շատ փոքր են, այդ պատճառով աննշան խցանումներն առաջացնում են շնչառական դժվարություններ: Քթանցքները կարող են փակվել ծածկոցի եւ հագուստի մազերից, փոշուց, ծխախոտի ծխից:
Մաքրեք քթանցքերը ստերիլ բամբակով: Թրջեք այն հատուկ դրա համար նախատեսված քսուքով կամ բուսական յուղով: Աջ եւ ձախ քթանցքների համար օգտագործեք տարբեր բամբակներ:
Երեխան ինքնուրույն կարող է ազատվել այդ խնդրից՝ հաճախակի փռշտալով: Դուք պետք է օդափոխեք սենյակը եւ թույլ չտաք, որ օդն աղտոտվի:
Շարունակելի
Նյութի աղբյուրը՝ razvitie-krohi.ru



