Դդումով խյուսը, որը ներառում է նաև ծաղկակաղամբ ու գազար, դուր է գալիս երեխային և՛ իր համով, և՛ տեսքով ու բույրով: Միավորելով այդ երեք բաղադրիչները՝ խյուսը փոխանցում է փոքրիկին վիտամին PP, որն անհրաժեշտ է խոլեսթերինի մակարդակի և նյարդային համակարգի աշխատնաքի կարգավորման համար: Ուտեստը պատրաստելու համար վերցրեք՝
◾ 100-120 գ դդում
◾ 3 փունջ ծաղկակաղամբ
◾ 2 հատ գազար
◾ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Ինչպե՞ս պատրաստել
Անհրաժեշտ է դդումը մաքրել կորիզներից և կտրատել քառակուսաձև, դնել գազօջախին ու հետևել եփմանը: Այդ ընթացքում լավ մանրացրեք ծաղկակաղամբն ու գազարը, խաշեք մոտավորապես 15 րոպե: Եթե բոլոր բաղադրիչները պատրաստ են, ապա տեղավորեք բլենդերի մեջ: Հարեք դրանք՝ ավելացնելով ձիթապտղի ձեթը:
Բարի ախորժակ



