Անհրաժեշտ բաղադրիչները
2 ճ․ գ․ կորեկաձավար
5 ճ․գ․ ջուր
Կես հատ խնձոր
Կես թեյի գդալ կարագ
Պատրաստման ընթացքը
Սկզբում լվանում ենք մանրահատիկը, այնուհետ խառնում դրան քերիչով անցկացված խնձորը։ Զանգվածի վրա լցնում ենք ջուրն ու դնում գազօջախի վրա։ Վերջում ավելացնում ենք կարագը։ Այս շիլան պատրաստվում է շատ արագ և խնձորի շնորհիվ ստացվում բավականին համեղ։
Բարի ախորժակ



