Խնձորով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Գազար – 1 հատ (մեծ)

Խնձոր – 1 հատ (միջին)

Սպիտակաձավար – 1 ճաշի գդալ

Կաթ – 100 մլ

 

Պատրաստման ընթացքը

Առաջին հերթին խաշում ենք գազարը և անցկացնում մանր քերիչով։ Քերած գազարը խառնում ենք կաթի հետ ու ավելացնում սպիտակաձավարը։ Զանգվածը լավ խառնելուց հետո դնում ենք գազօջախին։ Անընդհատ խառնելով հասցնում ենք այն եռման աստիճանի և հանում կրակի վրայից։ Հաջորդիվ քերում ենք խնձորն ու լցնում եփված զանգվածի վրա՝ շարունակելով եփել։  Հենց բոլոր բաղադրիչները փափկում են,  վերցնում ենք կրակի վրայից, հարում ու մատուցում։

 

Բարի ախորժակ